“Young Traveller” Armenia – Georgia cross-border tourism project has been kicked off



 “Young Traveller” will accelerate the development of Shirak and Samtskhe-Javakheti regions, increase professional  qualification of tour guides, as well as promote the exchange of experiences and discover new perspective for the  development of eco- and agrotourism in the region. 



“This is a unique opportunity for me to check my skills as a professional”, says Mrs Anna Rafayelyan. Anna works at Berlin Art Hotel and “Young Traveller” Programme is a good chance for her to apply her knowledge in practice and to share her experience with other participants. 

“Civic Initiatives Association” NGO is implementing “Young Traveller” project which is aimed to foster tourism in Armenian-Georgian border areas (Samtskhe-Javakheti and Shirak regions) by the active participation of the youth from both communities. The project is funded by the European Union within the Eastern Partnership Territorial Cooperation Programme (EaPTC). 

The target audience of the project is the youth from 18-25, particularly – the students of Tourism department at Gyumri State Pedagogical University, who will get a chance to develop their professional skills and establish ties with Georgian colleges. The participants will have a nine-day touristic visit to Javakhk and a three-day visit to Shirak region.

“Of course, it would be desirable to meet Georgian colleges more frequently which will enhance the exchange of experiences. I have high expectations for touristic visits to generate solutions for the tourism problems in the region”, said Mrs Lilit Shahbazyan, one of the project participants.

Mrs Ani Petrosyan, Project Director, mentioned that at that moment they were working on preparing the English language guidebooks describing touristic attractions in the region. “The first meeting of the working group has already taken place. Now we are working on the guidebook”, said Mrs Petrosyan. Among the participants of the working group, there are both students and already experienced professionals working in the sphere. 

“Young Traveller” will accelerate the development of Shirak and Samtskhe-Javakheti regions, increase professional qualification of tour guides, as well as promote the exchange of experiences and discover new perspective for the development of eco- and agrotourism in the region.  

  

  
Մեկնարկել է «Երիտասարդ ճանապարհորդներ» Վրաստան-Հայաստան միջսահմանային զբոսաշրջության ծրագիրը

«Ինձ համար այս ծրագրին մասնակցելը յուրահատուկ ստուգատես է՝ որպես ոլորտի մասնագետի», - ասում է Աննա Ռաֆայելյանը: Աննան աշխատում է «Բեռլին Արտ» հյուրանոցում և «Երիտասարդ ճանապարհորդներ» ծրագիրը լավ հնարավորություն է նրա համար՝ ևս մեկ անգամ փորձելու սեփական ուժերը և կիսվելու փորձառությամբ մնացած մասնակիցների հետ: 

«Քաղաքացիական նախաձեռնությունների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ԵՄ «Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրերի» ֆինանսավորմամբ իրականացնում է «Երիտասարդ ճանապարհորդներ» ծրագիրը, որի նպատակն է երիտասարդների ակտիվ մասնակցությամբ խթանել զբոսաշրջությունը Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ շրջաններում (Սամցխե-Ջավախեթի և Շիրակ):

Ծրագրի թիրախը 18-25 տարեկան երիտասարդներն են, մասնավորապես՝ Գյումրիի մանկավարժական համալսարանի տուրիզմի բաժնի ուսանողները: Այս կերպ նրանք հնարավորություն կունենան զարգացնել մասնագիտական հմտությունները և կապեր հաստատել վրաց գործընկերների հետ: Երիտասարդները 9 օր զբոսաշրջային այցելություններ կունենան Ջավախքում և 3 օր՝ Շիրակում:

«Իհարկե ցանկալի կլիներ ավելի հաճախ հանդիպեինք վրացի գործընկերների հետ, ինչը կնպաստեր փորձի փոխանակմանը: Մեծ սպասումներ ունեմ, որ զբոսաշրջային այցելությունները կնպաստեն տարածաշրջանի տուրիստիկ խնդիրների լուծմանը», - ասում է ծրագրի մասնակից Լիլիթ Շահբազյանը:

Ծրագրի ղեկավար Անի Պետրոսյանի խոսքերով՝ այս պահին ընթանում են տարածաշրջանի տեսարժան վայրերի մասին պատմող անգլալեզու զբոսաշրջային գրքույկի պատրաստման աշխատանքները: «Ունենք ներքին աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումն արդեն տեղի է ունեցել: Հիմա աշխատում ենք զբոսաշրջային ձեռնարկի վրա: Աշխատանքային խմբում կան ինչպես տուրիզմի ոլորտի ապագա, այնպես էլ արդեն աշխատող սկսնակ մասնագետներ», - ասում է Անին: 

«Երիտասարդ ճանապարհորդներ» նախաձեռնության նպատակը Շիրակի և Սամցխե-Ջավախեթի շրջանների զարգացումն է, զբոսավարների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև տարածաշրջանում էկո-տուրիզմի զարգացման հեռանկարի բացահայտումը: 


May 16, 2016
Emma Sargsyan
Information Multiplier in Armenia

« Return to the previous page

Download

ENG_Young Traveller has been kicked off.pdf
759,63 Kb, PDF, Download
AM_Young Traveller has been kicked off.pdf
811,81 Kb, PDF, Download
Young Traveller Project_Tbilisi-Yerevan_JULY 21-26
2,12 Mb, PPTX, Download