Sustainable Livelihoods through Beekeeping



 “Now beekeeping is an alternative source of income for the population in the national park zone. We want to try our  best so that it becomes one of the main sources of income for them. This will contribute both to the regional  development and to the protection of environment”.


The Avetisyan family is already learning the basics of beekeeping. The smallest member of the family, Narine, is waiting impatiently when she will be trusted an important task. “We have already received 5 bee families as well as different necessary accessories. We highly expect that this will bring a change to our village”, noted Narine’s mother, Mrs Ruzanna. 

The Avetisyan family is one of the beneficiaries of the joint Action by Meghvik NGO, Paros NGO and Union “Rescue Souls” from Georgia which is aimed to enhance cooperation between two countries for conservation and sustainable development of “Lake Arpi” and “Javakheti” national parks.

The overall objective of the joint Action is to promote trans-boundary areas of the Javakheti-Shirak national parks as a joint protected area with a unique ecosystem and similar challenges and foster cooperation of 14 bordering communities for conservation and sustainable development. It will foster the beekeeping as an example of sustainable livelihood and conserved natural resources as well as an alternative source of income for the population of the border communities.

The Project is funded by the European Union within the framework of Eastern Partnership Territorial Cooperation Programme (EaPTC). The president of “Meghvik” NGO, Vehanush Hovhannisyan, says at this stage all the necessary accessories for beekeeping has already been bought: “We have finished preparation of “Guide for beginner beekeepers”, it is already distributed to all the interested beneficiaries”, noted Mrs Vehanush Hovhannisyan. Every beginner beekeeper family will be provided with 5 bee families.

One of the environmentalists of “Meghvik” NGO, Mr Ashot Mkhitaryan, mentioned that soon they are going to publish a special environmental manual which will include all endangered animal and plant species in the area of the national park preservation zone. “By this, we tend to raise awareness among children to shape caring attitude towards endangered animals and plants”, noted Mr Ashot Mkhitaryan. Mr Otar Grigoryan, who previously was a student and now is an intern in “Meghvik”, takes part in preparing the book.

According to the president of NGO, the ultimate goal of the project is not only to support individual beekeepers but also to create big cooperatives. “Now beekeeping is an alternative source of income for the population in the national park zone. We want to try our best so that it becomes one of the main sources of income for them. This will contribute both to the regional development and to the protection of environment”, said Mrs Vehanush Hovhannisyan.

  

Լավ է միասին. համատեղ գործողություն՝ 
Ջավախեթի-Շիրակ էկոտարածաշրջանի պահպանության համար

Ավետիսյանների ընտանիքն արդեն յուրացնում է մեղվապահության հիմունքները: Ընտանիքի ամենափոքրը՝ Նարինեն, անհամբեր սպասում է, թե երբ են իրեն աշխատանքներից որևէ բան վստահելու: «Ստացել ենք 5 մեղվաընտանիք և տարբեր անհրաժեշտ պարագաներ: Մեծ հույսեր ունենք, որ սա մեր ու մնացած գյուղերի համար մեծ փոփոխություն կլինի», - ասում է Նարինեի մայրը՝ տիկին Ռուզանը: 

Ավետիսյանները «Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերի պահպանման գոտիների 14 համայնքների համար իրականացվող ծրագրի շահառուներից են: 

Ջավախեթի-Շիրակ էկոտարածաշրջանի պահպանությանն ուղղված այս ծրագիրն իրականացվում է «Մեղվիկ» ՀԿ-ի և Վրաստանի «Հոգիների փրկության միություն» և «Փարոս» գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ: Այն միտված է խթանելու մեղվապահությունը տվյալ համայնքներում՝ որպես  բնությունը չվնասող տնտեսական գործունեություն՝ միաժամանակ նպաստելով սահմանի երկու երկրների էկոհամակարգերի պահպանմանը։   Ծրագիրը ֆինասավորվում է ԵՄ Արևելյան գործընկերության Հայաստան-Վրաստան միջսահմանային համագործակցության ծրագրի շրջանակներում։ 

«Մեղվիկ» հկ նախագահ Վեհանուշ Հովհաննիսյանի խոսքերով՝ այս փուլում արդեն գնված են մեղվապահության համար անհրաժեշտ բոլոր պարագաները: «Ավարտել ենք «Սկսնակ մեղվապահների ուղեցույցի» պատրաստման գործընթացը, այն արդեն բաժանել ենք բոլոր հետաքրքրված և շահառու բնակիչներին», - նշում է տիկին Վեհանուշը: Յուրաքանչյուր սկսնակ մեղվապահ ընտանիքին բաժին է հասնում 5 մեղվաընտանիք:

Ինչպես նշում է «Մեղվիկ» հկ-ի բնապահպան Աշոտ Մխիթարյանը՝ շուտով իրենք պատրաստվում են հրատարակել նաև հատուկ բնապահպանական ձեռնարկ երեխաների համար, որում կընդգրկվեն ազգային պարկի պահպանման գոտու բոլոր վտանգված բուսատեսակներն ու կենդանատեսակները: «Այս կերպ մենք նպատակ ունենք բարձրացնել իրազեկվածությունը երեխաների շրջանում՝ ձևավորելով համապատասխան վերաբերմունք վտանգված բույսերի և կենդանիների հանդեպ», - նշում է Աշոտ Մխիթարյանը: Ձեռնարկի պատրաստման գործին մասնակցում է նաև նախկինում «Մեղվիկ»-ի սան, իսկ այժմ՝ պրակտկանտ Օթար Գրիգորյանը:

ՀԿ նախագահի խոսքերով՝ ծրագրի վերջնական նպատակը ոչ միայն անհատ մեղվապահներին աջակցելն է, այլև խոշոր կոոպերատիվներ ստեղծելը: «Այժմ մեղվապահությունը ազգային պարկերի պահպանման գոտում բնակիչների համար այլընտրանքային եկամուտի աղբյուր է: Մենք ուզում ենք անել ամեն ինչ, որպեսզի այն դառնա բնակիչների եկամուտի հիմնական աղբյուրը՝ նպաստելով թե՛ տարածաշրջանի զարգացմանը, թե՛ էկոլոգիայի պահպանմանը», - նշում է նա:


May 16, 2016
Emma Sargsyan
Information Multiplier in Armenia


« Return to the previous page

Download

ENG_Sustainable Livelihoods through Beekeeping.pdf
5,57 Mb, PDF, Download
AM_Sustainable Livelihoods through Beekeeping.pdf
5,54 Mb, PDF, Download